Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Վաղարշակ Հարությունյանը սարսափո՞ւմ է լրագրողներից

Վաղարշակ Հարությունյանը սարսափո՞ւմ է լրագրողներից
18.01.2021 | 20:54

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «լրագրողներից սարսափող» անվանակարգում կարող է հավակնել է Գինեսի ռեկորդակիր դառնալ: Այսօր՝ հունվարի 18-ին, խորհրդարան այցելած նախարարն այնպես խուսափեց լրագրողների հետ հանդիպումից, ասես նրան գնդակահարելու էինք: Լրագրողների կանչերն ու հորդորները, թե «պարոն նախարար, կանգնենք, մեկ-երկու հարց ուղղենք», Հարությունյանն անպատասխան թողեց, ավելի ճիշտ՝ արհամարհեց, անգամ ուշադրություն չդարձրեց: Նախ դուրս գալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սենյակից՝ միանգամից վերելակ մտավ, ապա գաղտուղի ճանապարհներով հայտնվեց շենքի հետնամասում: Բայց եթե պաշտոնյաներն աղվեսն են, մենք էլ պոչն ենք, հաջողացրինք գտնել նրան: Ավաղ, Հարությունյանը պատիվ չհամարեց լսել մեզ: Իշխանությունը, որ ամեն հարցում բաց, թափանցիկ ու հասանելի լինելու խոստում էր տվել, հիշողության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի:

«Մարդն այսքան մոտ չի եղել իշխանությանը, իշխանավորը երբեք այսքան հասանելի չի եղել մարդուն». ԱԺ ամբիոնից մոտավորապես նման տեքստ էր ասում իմքայլական պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Նրան ու մյուս պատգամավորներին, նախարարներին ու «չինովնիկներին» հորդորում ու խնդրում եմ լավ, շատ լավ, մի քանի անգամ նայել Հարությունյանի «փախուստի» վավերագրումն ու հաջորդ անգամ բաց ու թափանցիկ լինելու մասին ճռճռան հայտարարություններ անելիս՝ դույզն-ինչ զգույշ լինել: Պատերազմական երկրում գտնվող երկրի պաշտպանության նախարարը, որին հասարակությունը բազում հարցեր ունի, արձանագրենք, խուսափում է, փախչում է, ճողոպրում է կամ էլ գուցե սարսափում է լրագրողներից:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 10612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ